Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանից հրշեջ-փրկարարները օգնության են մեկնում Բորջոմի. ԱլիքՄեդիա

Հասարակություն
pojar

ԱլիքՄեդիա Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունն օգնություն կցուցաբերի Վրաստանին՝ Բորջոմիի անտառում բռնկված հրդեհը մարելու հարցում: «Հայաստանը որոշում է կայացրել եւ հրշեջ-փրկարարները Բորջոմիի ճանապարհին են, կմիանան մեզ»,- հայտարարել է Կվիրիկաշվիլին: Թե ինչ չափաքանակի օգնության մասին է խոսքը, ՀՀ արտաքին գործերի նախարարության, արտակարգ իրավիճակների նախարարության եւ Վրաստանում ՀՀ դեսպանության կայքերում չի հիշատակվում: Կվիրիկաշվիլին նշել է, որ օգնություն ցուցաբերելու պատրաստակամություն է հայտնել նաեւ ռուսական կողմը: Վարչապետը չի կոնկրետացրել՝ արդյո՞ք օգնության խնդրանքով Ռուսաստանին դիմել է վրացական կողմը, սակայն ասել է, որ այս փուլում Ռուսաստանի կողմից ցուցաբերված օգնության կարիքը չկա: Առկա իրավիճակի վերաբերյալ վարչապետը նշել է, որ հրդեհի տարածքում բավականին մեծ քանակով ուժ է մոբիլիզացված, իսկ շտաբում բոլոր կառույցներն իրար հետ համակարգված են աշխատում: Ըստ Կվիրիկաշվիլիի՝ ադրբեջանական եւ թուրքական կողմի փրկարար ուղղաթիռները առաջիկայում կմիանան հրդեհի մարման աշխատանքներին: Կվիրիկաշվիլին հաստատել է, որ Թուրքիան բացի ուղղաթիռներից Վրաստան է ուղարկում նաեւ հրշեջ ինքնաթիռներ։