Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռուսական ռազմաբազան վարժանքներ է իրականացնում Հայաստանում

Քաղաքականություն
rd

 Հայաստանում տեղակայված՝ ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները առաջին անգամ մշակում են պայմանական հակառակորդի թիկունք զորքեր տեղափոխելու գործողություններ: Այս մասին  հայտնում է ՌԴ ՊՆ կայքը: Վարժանքներին ներգրավված են ՌԴ ավիացիայի Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ, Մի-8ՄՏ բազմանպատակային ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր: Հատուկ նշանակության ուժերը սովորում են դեսանտ իջեցնել պայմանական հակառակորդի թիկունքում: