Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Լողափնյա հայ վոլեյբոլիստները կպայքարեն օլիմպիականի վարկանիշի համար

Սպորտ
valleyball

Օգոստոսի 19-ից 20-ը Հայաստանի լողափնյա վոլեյբոլիստներն առաջին անգամ կմասնակցեն վոլեյբոլի եվրոպական կոնֆեդերացիայի երկրորդ պատանեկան մայրցամաքային գավաթի խաղարկությանը: «Մրցաշարը կանցկացվի Էստոնիայի Պյարնու քաղաքում եւ 2018 թվականի պատանեկան օլիմպիական խաղերի ընտրական փուլ է»,- ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտնել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը: Վիճակահանությամբ Հայաստանի հավաքականները հայտնվել են «D» խմբում: Պատանիները (Արման Միսկարյան եւ Ռազմիկ Հակոբյան) կխաղան Լիտվայի, Ֆրանսիայի, Էստոնիայի եւ Պորտուգալիայի իրենց հասակակիցների հետ: Աղջիկները (Վերոնիկա Կոշկարյան եւ Սվետլանա Մարգարյան) եւս կխաղան նույն թիմերի, ինչպես նաեւ Մակեդոնիայի հավաքականի հետ: «Միսկարյանն ու Հակոբյանը օգոստոսի 24-ից 27-ը հանդես կգան նաեւ Կազանում կայանալիք մինչեւ 18 տարեկանների Եվրոպայի առաջնությունում»,-ասաց Կարեն Ասմարյանը:   Լուսանկարը՝ Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի