Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Աշխատող ձեռքն ու խմող մարդիկ պակասել են. Ավագ Հարությունյան (տեսանյութ)

Տնտեսություն
avag-harutyunyan

Վերանվանված Գինու ազգային կենտրոնի ղեկավար Ավագ Հարությունյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով գինու, կոնյակի, օղու ծավալների առաջին կիսամյակի ցուցանիշներին, նշեց, որ  ունենք գինու 30 տոկոսի աճ, կոնյակի 61 տոկոսի աճ, օղու 35 տոկոսի նվազում։ 2013թ. համեմատ 1,5 տոկոսի աճ է եղել գինու, 7 տոկոսի աճ՝ կոնյակի եւ 10 տոկոս նվազում՝ օղու արտադրանքի առումով։ Գումարային աճ չունենք. « 2013թ. ցուցանիշներին դեռ չենք հասնի. 50 տոկոսի չափով աճի տեղ ունենք»: Հիմնական խնդիրը, ըստ նրա, ռուսական շուկայի հետ կապված է. «Մասնավորապես դա կապված է ԵԴ և նկատմամբ Արեւմուտքի պատժամիջոցներով։ Նաեւ` ՌԴ իշխանությունները ցանկանում են ամբողջական անցում անցնել ռուսական կոնյակին ու գինուն։ Պատժամիջոցները ստիպեցին արագացնել այս պրոցեսները։ ՌԴ ներմուծվող կոնյակը ստուգվում է արդեն։ ՀՀ համար ձեռնտու է` կամ չլինեն այդ պատժամիջոցները, կամ շատ խիստ լինեն, որ այլ շուկաներ փնտրենք։ ՌԴ շուկա հիմնականում արտահանվում է կոնյակի 93 տոկոսանոց էժան սեգմենտը, որը, ստացվում է, դուրս է մնում։ Գինու-կոնյակի ընդամենը 1 տոկոս արտահանում ունենք ԱՄՆ»։  Ինչ վերաբերում է այս տարվա խաղողի բերքին, ապա Ավագ Հարությունյանը նշեց, որ 100 հազար տոննայից երբեք չի անցնում հայկական խաղողի բերքը. «Այս տարի 15-20 տոկոսով պակասել է։ Կունենանք 75 հազար տոննա առավելագույնը` հանած սեղանի սորտերը, 10 հազար տոննան ռիսկային դաշտում է գնորդի հետ կապված. կառավարության կողմից, եթե սահմանվի 140 դրամ, ապա շատ ճիշտ գին կլինի։ Եթե ոչ, ապա 127 դրամը կլինի առավելագույն, իսկ 90 դրամը` ամենացածր գինը»:  Ըստ նրա` օղու արտադրանքի նվազում է եղել, քանի որ աշխատող ձեռքն ու խմող մարդն են պակասել, ինչպես նաեւ` ազդել է սոցիալ-տնտեսական վիճակի բարդացումը. «Հիմա ավելի շատ խմում են տնական օղի։ Ներմուծումը եւս նվազել է, 30 տոկոսով նվազել է նաեւ արտադրանքը` երկու տարվա համեմատ»: