Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սերժ Սարգսյանը հասարակության կողմից լուրջ չի ընկալվում» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
serzh1

Սերժ Սարգսյանը հեռացող մարդ է՝ անկախ նրանից՝ հաջորդ տարի նա կդառնա՞ վարչապետ, թե չի դառնա՝ կարծում է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» հ/կ նախագահ Ստեփան Դանիելյանը. «Ինքը վերջացած մարդ է, ինքը հասարակության կողմից լուրջ չի ընկալվում եւ ինտելեկտուալ առումով եւ բարոյական առումով»: Ըստ քաղաքագետ Ստեփան Դանիելյանի, իշխանության համար մղվող կռիվն այսօր Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի միջեւ չէ, այլ կլանների. «Կան մարդիկ կամ մարդ, որոնք ունեն ամբիցիա հաջորդը լինելու, եւ Կարեն Կարապետյանի մեջ տեսնում են վտանգ կամ Կարեն Կարապետյանի թիմի մեջ տեսնում են վտանգ որպես հակառակորդ եւ փորձ են անում այդ խնդիրը լուծել, ասենք, նույն մամուլի միջոցով»: Քաղաքագետը ոչ մի կասկած չունի, որ Հայաստանում այս իշխանությունների օրոք ընտրություններով իշխանափոխություն չի լինի: Սերժ Սարգսյանը Հայաստանում առկա բոլոր կլանների գոյության երաշխիքն է. «Սերժ Սարգսյանի դուրս գալը պատերազմ է էդ կլանների միջեւ, Սերժ Սարգսյանի դուրս չգալը դա հեռանկարի բացակայություն է բոլորի համար, եւ ոչ միայն մեզ համար, այլեւ էդ կլանների համար, որովհետեւ Սերժ Սարգսյանը կանխատեսելի իրավիճակ չի ստեղծել ոչ մի ոլորտում, ոչ արտաքին քաղաքականության, ոչ ներքին քաղաքականության»: Ըստ Ստեփան Դանիելյանի, ստեղծված իրավիճակում առավել վատ հետեւանքներով իշխանափոխության ազդակ գուցե կարող է դառնալ սահմանային որեւէ միջադեպ. «Եթե Արցախում ինչ-որ շատ ծանր դեպքեր կատարվեն, հնարավոր է ինչ-որ չկազմակերպված ձեւով Հայաստանի ժողովուրդն էլ միանա, եւ լինեն ասենք պետական պաշտոնյաների, որոնք հասցրել են երկիրն էս վիճակի, ինչ-որ պագրոմներ լինեն»: Համենայնդեպս, Հայաստանում չկա մի քաղաքական ուժ, որը կարող է հասարակությանը մոբիլիզացնել ընդդեմ Սերժ Սարգսյանի իշխանության՝ քաղաքական ընդդիմությունը դա ուզում է անել անպտուղ ընտրություններով, իսկ արտաքաղաքական ուժը Սասունցի Դավիթ էպոսից մեջբերումներ անելով. «Սասունցի Դավթի» շուրջը հանրություն չի կարող մոբիլիզացվի, կամ արեւմտամետ-ռուսամետ, չի կարող հանրությունը մոբիլիզացվել, դուրս գալ փողոց, ինչ-որ մարդիկ էլ զոհվեն»: Սակայն քաղաքագետը կարծում է, որ կարիք կա համակարգից դուր մի ընդդիմության, որը կարողանա ժողովրդի հետ խոսել հանրային համերաշխության խնդիրների մասին, որոնք հասարակության համար կլինեն լուծելի. «Հայաստանում ընդդիմություն ասածը ինտելեկտուալ առումով է պարտված, եւ ինքը ավելի թույլ ինտելեկտով է, քան իշխանությունը»: Ի դեպ, ըստ Ստեփան Դանիելյանի, Սերժ Սարգսյանը գուցե դեմ չլիներ թողնել իշխանությունը, բայց պարզ չէ, թե ով է նրան երաշխիքներ տալու, որ իր համար վատ չի լինելու առանց իշխանության: