Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ԻԼ-76»-ը 10-րդ թռիչքն է իրականացրել Խոսրովի արգելոցի վրայով. լրացված

Հասարակություն
MHM0116008

18.05 ԱԻՆ-ը հայտնում է. ժամը 17:38-ին ռուսական օդանավն իրականացրել է տասներորդ թռիչքը: 16.47 Օգոստոսի 16-ին, ժամը 16:12-ին ռուսական օդանավն իրականացրել է իններորդ թռիչքը: 14.28 Օգոստոսի 16-ին, ժամը 08:33-ին ռուսական «ԻԼ-76»-ն իրականացրել է յոթերորդ, իսկ 13:53-ին՝ ութերորդ թռիչքը: Ժամը 13:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներում ներգրավված են 75 փրկարար ծառայող, որից 48-ը՝ հրշեջ-փրկարար, ՀՀ ՊՆ 100 զինծառայող և անտառտնտեսության 55 աշխատակից: Ժամը 11:43-ին տեղեկություն է ստացվել, որ Խոսրովի անտառի արգելոցում առկա են 4-5 ծխացող օջախներ: Դեպքի վայր է մեկնել 24 հրշեջ-փրկարար, ովքեր իրականացնում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հիշեցնենք, Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել է օգոստոսի 12-ից։ Պատճառների մասին դեռեւս պաշտոնական վարկած չկա։ Ըստ տարբեր հաշվարկների՝ այրվել է 16 կմ պարագծով բուսածածկ տարածք, որից 360 հա մակերեսով՝ անտառներ;