Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արկտիկայի սառույցի ծավալները նվազում են տագնապալի արագությամբ (տեսանյութ)

25904299-2A36-4DEA-B6D0-9805285598CF_w1023_r1_s

Հուսիսային բևեռի, Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սառույցի ծավալները կրճատվում են տագնապալի արագությամբհաղորդում են կլիմայի փոփոխության հարցերով մասնագետները, նավագնացները, ինչպես նաև Արկտիկայի բևեռային շրջանի տեղաբնակները: Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ջրերում լողացող սառցաբեկորի վրա մեկուսացած այս միայնակ բևեռային արջը Արկտիկայում տեղի ունեցող կլիմայական փոփոխությունների անմիջական ականատեսն է: Տարիներ առաջ ծովով անհասանելի այս հատվածը նույնիսկ ամռանը պատված էր սառցե հաստ շերտով՝ սառցադաշտերով: Այսօր, թերևս, 13 հազար տոննա կշռող ֆինական «Նորդիկա» նավը անարգել առաջ է ընթանում՝ հեշտորեն նավարկելով Հյուսիսային օվկիանոսի երբեմնի հաստ սառցադաշտի բեկորներով: Սառուցյալ օվկիանոսի վտանգավոր ջրերում հմտացած, փորձառու նավավարի խոսքով՝ նախկինում այստեղ մի քանի մետր հաստությամբ անանցանելի սառցադաշտ էր: «Անցյալ տարի, օրինակ, այս հատվածը, որտեղ հիմա գտնվում ենք, ամբողջությամբ ծածկված էր սառցե հաստ շերտով, իսկ հիմա՝ տեսնում եք, թե ինչ է մնացել», - ասում է նավագնաց Դուկ Շնայդերը: Համաձայն արբանյակային դիտարկումների՝ 1979 թվականից առայսօր, Արկտիկայի ընդհանուր սառցադաշտի հաստությունը տարեկան շարունակում է նվազել մոտավորապես 88 հազար քառակուսի կիլոմտերով, ինչը չափսերով հավասար է Սերբիայի տարածքի մակերեսին: Գիտնականների համոզմամբ՝ այս գործընթացն անշրջելի է նույնիսկ, եթե 2015 թվականին Փարիզում համաձայնագիրը ստորագրած երկրները հարգեն իրենց ստանձնած պարտավորություններն ու թույլ չտան, որ գլոբալ տաքացման հետևանքով մոլորակի միջին ջերմաստիճանը բարձրանա Ցելսիուսի 2 աստիճանից ավելի: «Արկտիկայում բևեռային սառցի գլխարկը այժմ հալվում է մայիս ամսին 2,5 տոկոսով տասնամյակում դրույքաչափով, իսկ օգոստոսին՝ 10-10,4 տոկսով տասնամյակում», - գտնում է գիտնական Էնդրյու Ուիվերը: Որոշ մարդիկ փորձում են, այնուամենայնիվ, դրականը տեսնել այս ամենի մեջ: Անցյալում մշտապես սառեցված վիճակում գտնվող Հյուսիսատլանտյանի և Հյուսիս-Խաղաղօվկիանոսյանի միջև ընկած այս հատվածն այժմ բաց և անցնանելի է ամռանը ձկնորսական, ճամփորդական, ինչպես նաև՝ առևտրային նավերի համար, որոնք ապրանք են հասցնում տեղական ափամերձ համայնքներին: Գլոբալ տաքացման բացասական հետևանքներն, ինչևէ, ավելի տևական են: «Հնարավոր է ճամփորդական նավեր և զբոսաշրջիկներ տեսնել, որոնք ցանկանում են սպիտակ, բևեռային արջ տեսնել, բայց 20-25 տարի հետո, դա էլ անհնար կդառնա», - ասում է Կլիմայի փոփոխության հարցերով փորձագետ Մայքլ Բայերզը: Տեղաբնակներն ու նրանց երեխաներն արդեն իսկ զգում են այստեղ կլիմայի փոփոխության ուղղակի հետևանքները: «Երբ մեր ծովածոցի սառույցները սկսեցին հալվել, երեխաները արագ նկատեցին: Նրանք ասում էին. «Նավեր են գալիս, իրենց խարիսխներն են նետում»: Տղաս ոգևորված էր այս առթիվ, բայց աղջիկս ասաց. «Օ՜, մեր արահետն անհետացավ»», - պատմում է Բաֆֆին կղզու բնակիչ Մաաթիուսի Մաննինգը: Գիտնականների համոզմամբ՝ եթե սառույցը այստեղ շարունակվի հալվել նույն արագությամբ, ապա շուտով Արկտիկայի տեղաբնակ երեխաները թե՛ ամառը, թե՛ ձմեռը կանցկացնեն առանց սառույցի: