Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում կամրջից ընկած տղամարդուն չի հաջողվել փրկել (տեսանյութ)

Հասարակություն
1502787105_inqnaspan

Ողբերգական դեպք Գյումրիում: Օգոստոսի 15-ին, ժամը 08:30-ի սահմաններում, 1958 թվականին ծնված, Գյումրի քաղաքի բնակիչ Սամվել Մ.-ն ընկել է Գյումրու Ալեք Մանուկյան փողոցի 50-ամյակ կոչվող կամրջից: Բարձրությունը եղել է մոտ 18-20 մետր: ԱԻՆ Շիրակի մարզային փրկարարական վարչություն ահազանգը ստացվել է 09:08 րոպեին: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Այնուհետ տուժածին շտապբուժօգնության ավտոմեքենայով տեղափոխել են Գյումրի բժշկական կենտրոն: Դեպքի վայրում իրականացվել են քննչական գործողություններ, որի ընթացքում հայտնաբերվել է տուժածի գլխարկը: Հիվանդանոց տեղափոխվելուց հետո ցուցաբերվել է առաջին բուժօգնություն, սակայն ստացված վնասվածքները կյանքի հետ եղել են անհամատեղելի, տուժածը գիտակցության չգալով մահացել է: Կատարվում է քննություն դեպքի հանգամանքները պարզելու համար: «Ցայգ» ՀԸ տեսանյութը