Փրկարարները անվնաս դուրս են բերել ավտոմեքենայում արգելափակված 2,5 տարեկան երեխային

Օգոստոսի 11-ին, ժամը 18:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում՝ Հյուսիսային համալսարանի մոտ, 2.5 տարեկան երեխան արգելափակվել է ավտոմեքենայում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Ժամը 18:32-ին փրկարարները «Honda» մակնիշի 34 OZ 798 պետհամարանիշով ավտոմեքենայից անվնաս դուրս են բերել 2.5 տարեկան Ն. Ս.-ին: