Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Էջմիածնում երեխան նետվել է տանիքից. ոստիկանները փորձել են բռնել նրան

Հասարակություն
913c08a3200f9cc8a0f4e9c5fa1f7913

 

Հուլիսի 27-ին, ժամը 14:21-ին տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մաշտոցի փողոցի թիվ 107 հասցեում գտնվող 5 հարկանի շենքի տանիքից քաղաքացի է փորձում ինքնասպանություն գործել՝ նետվելով ցած: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը և Հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը: 2002 թ. ծնված Վ. Հ.-ը իրեն ցած է նետել տանիքից, որից հետո շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է Վաղարշապատի ԲԿ. բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: Տեղեկությունը հայտնում է ԱԻՆ-ը։ Tert.am-ի հետ զրույցում ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Էդգար Ջանոյանն ասաց, որ ոստիկանությունը նման ահազանգ ստացել է. «Ահազանգ է ստացվել, որ Էջմիածնում չգործող հինգ հարկանի հյուրանոցի տանիքից քաղաքացին սպառնում է ցած նետվել:  Ահազանգից հետո ոստիկանության օպերատիվ խումբը մեկնել է դեպքի վայր՝ Վազգեն Առաջին փողոց»:  Նա հայտնեց, որ դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները՝ 6-7 ոստիկան նկատել են, որ աղջիկը ցած է նետվում, հաշվարկելով անկման ուղղությունը ձեռքերով շղթա են կազմել և կանխել անչափահասի ինքնասպանության փորձը. «Ոստիկանության ծառայողները կանխել են աղջկա ակնումը, վերջինս միայն ոտքերով հարվածել է գետնին: Այնուհետև ոստիկանության ծառայողներն էլ նրան տեղափոխել են Վաղարշապատ բժշկական կենտրոն»:  Ոստիկանությունից հայտնեցին, որ ինքնասպանության փորձը կատարել է 2002 թվականին ծնված աղջիկ, նշված դեպքով կատարվում է քննություն