Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նախարարը չի բացառում կրճատումներ առողջապահության համակարգում (տեսանյութ)

Քաղաքականություն
altunyan

Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանն այսօր, անդրադառնալով կառավարության միջնաժամկետ ծրագրին, որով եկող տարվանից առողջապահության համակարգին տրամադրվող գումարները կրճատվելու են, հույս է հայտնել, որ այնուամենայնիվ կրճատում տեղի չի ունենա: Լեւոն Ալթունյանը կառավարության այս մտահղացումը համարել է ցավալի. «Մենք մեծ հույսեր ունենք, որ կհիմնավորենք մեր ծրագրերը, եւ բյուջեի կրճատում տեղի չի ունենա, բայց եթե նման  քայլի դիմի կառավարությունը, մենք տնտեսումների հաշվին կկրճատենք մեր բյուջեն, առանց ծառայությունների որակը վատթարացնելու»: Նախարարը չբացառեց, որ հնարավոր է լինեն ադմինիստրատիվ կազմի կրճատումներ: