Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Շտապ օգնությունն ու ԱԻՆ-ը՝ դատարանի մոտ. պատճառները հայտնի չեն

Քաղաքականություն
dataran

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ, որտեղ ընթանում է Սասնա ծռերի 18 անդամների գործով դատավարությունը, այս պահին շտապ օգնության և ԱԻՆ աշխատակիցներն են։ Դեռեւս չի հաղորդվում, թե ինչ է պատահել։ Երբ շտապ օգնության մեքենան ժամանեց, Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց նրանց՝ հեռու կանգնել լրագրողներից, իսկ շտապ օգնության աշխատակիցներն էլ չհայտնեցին, թե ինչու են ժամանել։