Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փլուզվել է ննջասենյակի պատը

Հասարակություն
pluzum2

 Հուլիսի 27-ին, ժամը 08:58-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Սպանդարյան փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկի արտաքին պատը (մոտ 20 քմ) փլուզվել է, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ փլուզվել է երկհարկանի տան ննջասենյակի պատի արտաքին շերտից մոտ 12 քմ հատված:  Ստացված տեղեկությունը փոխանցվել է մարզպետարանի աշխատակազմի  ՏԻ և ՀԳՄ հարցերով գործունեության բաժնի, քաղաքաշինության վարչության պետերին և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի ներկայացուցչին: ԱԻՆ