Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դատավորը հեռացավ՝ սանկցիա կիրառելու

Քաղաքականություն
sasna-crer2-1

Սասնա ծռերի 14 անդամների գործով դատական նիստն այսօր դեռ չսկսված՝ հետաձգվեց 1 ժամով։ Փաստաբաններ Մուշեղ Շուշանյանը, Հայկ Ալումյանը, Արա Զաքարյանը և Արայիկ Պապիկյանը հրաժարվել էին բացել իրենց պայուսակները՝ զննության համար։ Դատական կարգադրիչներն արձանագրություն էին կազմել և ներկայացրել դատավորին։ Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընթերցելուց հետո որոշեց գնալ խորհրդակացական սենյակ՝ փաստաբաններ Մուշեղ Շուշանյանի, Արա Զաքարյանի և Արայիկ Պապիկյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու համար։ Արա Զաքարյանը դատավորին ներկայացրած պարզաբանման մեջ դատավորին խնդրել էր ներկայացնել, թե որոնք են արգելված իրերը, որ չեն կարող բերվել դատարան։ Մինչ դատավորի հեռանալը, թե ամբաստանյալները, թե պաշտպաններն ասացին, որ հայտարարություն ունեն անելու, սակայն դատավորը չլսեց նրանց։ Ի դեպ, այսօր դատական նիստերի դահլիճում ջրի սարք է տեղադրվել այն բանից հետո, երբ նախորդ նիստին պաշտպանները փորձում էին ջրով շիշ բերել դահլիճ։ sasna crer1