Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

1300 մարզիկ-մարզուհի՝ 19 երկրներից

Սպորտ
sport-hmym

ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանն այսօր ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ) ներկայացուցիչներին՝  Հ.Մ.Ը.Մ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի ղեկավարությամբ: Ինչպես տեղեկացնում է նախարարության մամուլի ծառայությունը, նախարարը ողջունել է հյուրերին եւ նշել, որ իր հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանի Երեւանում մեկնարկած Համա-Հ.Մ.Ը.Մ-ական մարզական խաղերը բարձր մակարդակով անցկացնելու համար: Հ.Մ.Ը.Մ կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել նախարարին ցուցաբերած աջակցության համար եւ նշել, որ հենց նախարարության աջակցության շնորհիվ է հնարավոր եղել հայրենիքում հավաքել մարզախաղերի շուրջ 1300 մասնակիցներին: Նա նաեւ ասել է, որ այս մարզախաղերը նվիրված են Հ.Մ.Ը.Մ-ական շարժման 100-ամյակին: Այս տարի մարզախաղերին, որը թվով 10-րդն է, մասնակցում են 19 երկրների 21 մասնաճյուղերի մարզիկ-մարզուհիներ: Մասնակիցների տարիքը տատանվում է 14-ից մինչեւ 35: Նրանք կմրցեն 9 մարզաձեւերում` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, ֆուտզալ, թենիս, աթլետիկա, սեղանի թենիս, լող եւ շախմատ: Մարզախաղերը կտեւեն մինչեւ հուլիսի 29-ը: