Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Օլիմպիական փառատոն. Հայ պատանի մարզիկները կպայքարեն 6 մարզաձեւում

Սպորտ
a1paraton

Հունգարիայի Գյոր քաղաքում ընթացող Եվրոպական օլիմպիական փառատոնում այսօր Հայաստանի մարզիկները կմեկնարկեն վեց մարզաձեւում։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պաշտոնական կայքը: Լողորդ Արթուր Բարսեղյանը կմրցի 50 մ, իսկ Վարսենիկ Մանուչարյանը՝ 100 մ ազատ ոճում։ Թեթեւ աթլետ Դավիթ Սարգսյանը հանդես կգա 400 մ վազքում։ Հեծանվորդներ Ամու Ասուբովը, Հովհաննես եւ Հենրիկ Երանոսյանները կպայքարեն 10 կմ անհատական մրցավազքում։ Մարմնամարզիկ Ժորա Սմբատյանը հանդես կգա բազմամարտի որակավորման փուլում։ Մեդալների համար պայքարը կսկսի նաեւ 55 կգ քաշային ձյուդոյիստ Արսեն Ավեդիսյանը։ Այսօր մրցասպարեզ կմտնեն նաեւ թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանն ու Էվելինա Մարտիրոսյանը, որոնց առաջին խաղերը հետաձգվել էին։