Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Քուռը կարող է տրանսպորտային այլընտրանք դառնալ. Ալիքմեդիա

Հասարակություն
0_d8899_88ea526f_orig

Ջրային տրանսպորտը կարող է օգնել լուծել խցանումների խնդիրը, որը վերջին տարիներին, հատկապես պիկ ժամերին կաթվածահար է անում Թբիլիսին՝ գտնում են քաղաքային իշխանությունները: Մասնավորապես նախատեսվում է օգտագործել Քուռ (Մտկվարի) գետը, որը հոսում է Վրաստանի ողջ տարածքով՝ հարավ-արևմուտքից դեպի արևելք, բաժանում է Թբիլիսին երկու մասի: Քաղաքապետարանում նշում են, որ գետը տրանսպորտային խնդիրը լուծելու համար օգտագործելու գաղափարն առաջարկում են մայրաքաղաքի հողօգտագործման գլխավոր ծրագրի հեղինակները: Ծրագիրը վերջնական կհաստատվի այս տարվա սեպտեմբերին: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ գետով հնարավոր է ջրային տրանսպորտ շահագործել, որը այլընտրանք կդառնա վերգետնյա տրանսպորտին և մետրոյին: Դրա համար անհրաժեշտ է գետի կապիտալ մաքրում, ափերում  խորության ուսումնասիրություն, նաև պետք է փոքրացնել ափերի բարձրության և գետի մակարդակի տարբերությունը, ինչպես նաև գետային տրանսպորտի համար կանգառների տեղեր  մշակել: Ավելին՝ այստեղ