Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալաշկերտը» նոր համալրում է ստացել Հոլանդիայից

Սպորտ
sport-aslanyan

Երեւանի «Ալաշկերտը» նոր համալրում ունի նոր մրցաշրջանից առաջ: Ինչպես տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի պաշտոնական կայքէջը, կարճատեւ հանգստից հետո այսօր վերսկսած առաջին մարզմանը մասնակցել է Հայաստանի հավաքականի անդամ Նորայր Ասլանյանը: «Ալաշկերտը»  26-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանի հետ կնքել է  3 տարվա պայմանագիր: Նորայր Ասլանյանը նախկինում հանդես է եկել Հոլանդիայի թիմերում՝ մասնավորապես «Գրոնինգենում», «Զվոլեում», «Էմենում», «Վիլեմ-II»-ում, «Ալմերե Սիթիում» եւ «Տելստարում»: «Ալաշկերտի» հետ «Շատ դրական տպավորություններ ունեմ, ինձ թիմում հիանալի ընդունեցին: Դեռ անցյալ տարի կարող էի տեղափոխվել «Ալաշկերտ», սակայն հոլանդական ակումբի հետ պայմանագիր ունեի: Հիմա արդեն ոչ մի խնդիր չկար: Արագորեն համաձայնության եկանք ակումբի ղեկավարության հետ: Նպատակները հետևյալն են. հաղթել առաջնությունում, գավաթակի խաղարկությունում եւ հաջող հանդես գալ Չեմպիոնների լիգայում», - պայմանագիրը ստորագրելուց հետո ակումբի պաշտոնական կայքին հայտնել է ֆուտբոլիստը: