Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ալ Շաբաբը» մեծ հույսեր է կապում Մարկոս Պիզելիի հետ (տեսանյութ)

Սպորտ
a1markos-24.07.

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին առաջին հարցազրույցն է տվել իր նոր ակումբի՝ «Ալ Շաբաբի» պաշտոնական կայքին: Սաուդյան Արաբիան ներկայացնող թիմը ներկայումս ուսումնամարզական հավաք է անցկացնում Ավստրիայում: Ստուգողական վերջին խաղում «Ալ Շաբաբը» 3:1 հաշվով հաղթել է Թուրքիայի Սուպերլիգայի մասնակից «Կասիմփաշային»: Մարկոս Պիզելին խաղը սկսել է մեկնարկային կազմում, իսկ երկրորդում փոխարինվել է: Նշենք, որ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Ալ Շաբաբի» հետ: Նա հանդես կգա 10 համարի տակ: Ակումբի ղեկավարները հույս ունեն, որ բրազիլացի խաղացողը թիմին կօգնի բարձր տեղ զբաղեցնել եւ իր փորձը կհաղորդի երիտասարդ ֆուտբոլիստներին: Մարկոս Պիզելին հայաստանցի առաջին ֆուտբոլիստն է, որ հանդես կգա արաբական այդ երկրի առաջնությունում: