Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Այրվել է վագոն-տնակ

Պաշտոնական
fe487c9ad3c5eb1a6afa3b063f5d9812

Հուլիսի 23-ին, ժամը 03:42-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Նոր-Գեղի գյուղի վերջնամասում այրվում է խոտածածկ տարածք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ այրվում է ոչ բնակելի վագոն-տնակ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:20-ին, մարվել՝ 05:42-ին: Ամբողջությամբ այրվել է վագոն տնակը (մոտ 21 քմ):