Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բարեկամավանում տուժածներ չկան. «Թերթ»

Քաղաքականություն
barekamavan-1

Երեկ ժամը 23։00-01։00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմը գնդակոծել է Տավուշի մարզի Բարեկամավան գյուղը: Սկզբում կրակել են դիրքերի, ապա գյուղի ուղղությամբ: Բարեկամավանի գյուղապետ Ջոնիկ Միքայելյանը Թերթ.am-ին տեղեկացրեց, որ կրակոցներից տուժածներ չկան, տանիքներ են վնասվել միայն: Համայնքապետի փոխանցմամբ՝ հակառակորդը կրակել է «ԴՇԿ» և «ԱԳՍ» զենքերից: