Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պահպանել լարվածություն

Քաղաքականություն
qax

Արցախում նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսելի էին, անակնկալ չգրանցվեց՝ ասում է  քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը. «Արցախը խնդիր չունի, որ դուր գա, կամ չգա որևէ մեկին, պետք չէ մեկին դուր գալ, դա գործընթաց է, որը տեղի է ունենում՝ պայմանավորված երկրի ներքին հարցերով»: Ըստ քաղաքագետի, եթե մի քանի տարի առաջ հույս կար, որ Արցախի ժողովրդավար լինելը կարող է հիմք դառնալ, որպեսզի միջազգային հանրությունը լուծի Արցախի խնդիրը, այսօր այդ հույսն արդեն չկա. «Միջազգային հանրությունը հայերի, Արցախի փոխարեն հարցը չի լուծի, այսինքն՝ եթե դու լավն ես, դրա համար ոչ մեկը  քեզ կոնֆետ չի տա»: Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով՝ սահմանային իրավիճակը կախված չէ ընտրություններից: Ըստ նրա՝ Ադրբեջանը հստակ ստրատեգիա է որդեգրել՝ պարբերաբար  լարվածություն հրահրել սահմանին: «Ադրբեջանը լայնածավալ գործողությունների չի գնում, բայց բանակցությունների էլ չի գնում,  հասկանում է, որ խնդիրը չի կարող լուծվել ոչ բանակցությունների, ոչ էլ պատերազմի միջոցով, հետևաբար, մտավախություն կա, որ իրավիճակը կշարունակի նույնը մնալ»: Ադրբեջանը հոգեբանական ճնշումներ է բանեցնում հայկական կողմի վրա. սա է այդ երկրի մարտավարությունը:   «Ադրբեջանն ու Արցախը ոչ մի կերպ համեմատել հնարավոր չէ: Ադրբեջանը ոչ թե Անդրկովկաս է, այլ տիպիկ Միջին Արևելք՝ իր նավթային տարածքներով: Ադրբեջանն այս փուլում նման է Եգիպտոսին՝ Մուբարաքի ղեկավարման տարիներին կամ Լիբիային՝ Քադաֆիի նախագահության օրոք»: