Լարված իրավիճակ Ֆիրդուսի շուկայում. ինչ է առաջարկվում առևտրականներին
Երևանի Ֆիրդուսի շուկայում լարված իրավիճակ է։ Վաղ առավոտից քաղաքապետարանը փորձում է ապամոնտաժել շուկայի սեղանները։ Առևտրականները դիմադրում են։ Այստեղ են քաղաքապետարանի պաշտոնյաները։ Ըստ նրանց՝ առևտրականներին առաջարկվում է 6 տոնավաճառ, որտեղ իրենց համար ցանկալի պայմաններով, առնվազն 2 ամիս անվճար կկարողանան իրականացնել առևտուր։ Ավելի վատ վիճակում գտնվողների համար պատրաստ են նույնիսկ ավելի մեծ զեղչերի։ «Ա1+»-ի հարցին, թե ինչու նրանց չեն վստահում այս մարդիկ, Կենտրոն թաղապետարանի ներկայացուցիչը պատասխանեց. «Այստեղ իրենց համար հեշտ է, գրեթե փող չեն տալիս»։ Առևտրականները խնդրում են մինչև դեկտեմբեր ժամանակ տալ, որպեսզի հասցնեն եղածը վաճառել։ [caption id="attachment_1557575" align="alignnone" width="500"] People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market[/caption] [caption id="attachment_1557583" align="alignnone" width="500"] People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market[/caption] [caption id="attachment_1557576" align="alignnone" width="500"] People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market[/caption] [caption id="attachment_1557578" align="alignnone" width="500"] People hold a protest action against the decision of the Yerevan Municipality to demolish Ferdowsi Market[/caption] [caption id="attachment_1557579" align="alignnone" width="500"] The 33rd district (Firdausi) of Yerevan[/caption] [caption id="attachment_1557580" align="alignnone" width="500"] The 33rd district (Firdausi) of Yerevan[/caption]