Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՌԴ ՆԳ նախարարությունն ու ՀՀ ոստիկանությունը փաստաթուղթ են ստորագրել (տեսանյութ)

Քաղաքականություն
15003887002079

Հուլիսի 18-ին Ռուսաստանի Դաշնության Վոլգոգրադ քաղաքում տեղի ունեցավ ՌԴ ներքին գործերի նախարարության և Հայաստանի Հանրապետության ոստիկանության Միավորված կոլեգիայի նիստը, որին մասնակցում էր Հայաստանի ոստիկանության պատվիրակությունը՝ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի գլխավորությամբ: Նիստը նախագահում էին Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը և Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարար Վլադիմիր Կոլոկոլցևը: Մասնակցում էին Միավորված կոլեգիայի անդամներ և երկու գերատեսչությունների կենտրոնական ապարատի վարչությունների ղեկավարներ: Նիստը ողջույնի խոսքով բացեց Վոլգոգրադի մարզի նահանգապետ Անդրեյ Բոչարովը: Բացման խոսքով հանդես եկան Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարար, ոստիկանության գեներալ Վլադիմիր Կոլոկոլցևը և Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը: Ռուսաստանի Ներքին գործերի նախարարության և Վոլգոգրադի մարզի ղեկավարությանը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վլադիմիր Գասպարյանն ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ռուսաստանի Դաշնության ՆԳ նախարարության տասնամյակների սերտ համագործակցությունը Միավորված կոլեգիայի կազմավորումից հետո վերածվել է ամենօրյա, տքնաջան ու հետևողական համատեղ աշխատանքի: Նիստում քննարկվեցին կազմակերպված հանցավորության դեմ պայքարում ՌԴ ՆԳ նախարարության և ՀՀ ոստիկանության համագործակցության, օպերատիվ տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացման հարցեր և Միավորված կոլեգիայի 2018 թվականի աշխատանքային պլանը: Քննարկման արդյունքներով օրակարգի բոլոր հարցերի վերաբերյալ ընդունվեցին որոշումներ ու ստորագրվեցին ամփոփիչ փաստաթղթեր: