Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանի պատանի ֆուտբոլիստները կմեկնեն Սոչի

Սպորտ
sport-hajastan-19

Ֆուտբոլի Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 24-28-ը Սոչիում կմասնակցի միջազգային մրցաշարի: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը: Նախապատրաստվելով մրցաշարին՝ Հայաստանի Մ-19 հավաքականը հուլիսի 20-ից ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Թիմի գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանը հրավիրել է 22 ֆուտբոլիստ, որոնցից 10-ը Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Ավան Ակադեմիա» թիմից են, մյուս 10-ը՝ «Բանանցից», երկուսը՝ «Շիրակից»: Հուլիսի 24-ին Հայաստանը կհանդիպի Տաջիկստանի, 25-ին՝ Ղազախստանի, իսկ 27-ին՝ Կրասնոդարի երկրամասի այդ տարիքային հավաքականների հետ: