Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բակո Սահակյանը խիստ և դաժան է Արցախին վնասողների նկատմամբ. սոցիոլոգ (տեսանյութ)

Քաղաքականություն
78d0a3c9e32132cd2ed0d378bc49d055

Արցախի համար նախագահական համակարգն ավելի արդյունավետ է. ասում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ գնահատելով  Արցախում  նախագահական ընտրություններին առաջադրված թեկնածուների հնարավորությունները:   Ըստ սոցիոլոգի, սահմանադրության հանրաքվեի շրջանակներում քաղաքացիներին հարց են ուղղել, թե ում կցանկանան տեսնել նախագահի պաշտոնում՝ 76 տոկոսն իր ձայնը տվել է Բակո Սահակյանին, իսկ 12,5  տոկոսը՝ Վիտալի Բալասանյանին: Ահարոն Ադիբեկյանը  ներկայացրեց, թե ինչ առաջընթաց է  ապահովել Բակո Սահակյանը նախագահության տասը տարիների ընթացքում. «Եթե մինչ 2017 թվականը Արցախի բնակչությունը կրճատվում էր, ապա նրա նախագահության օրոք  տասնմեկ հազարով աճել է, ՀՆԱ-ն՝ 71 մլրդ դրամից  հասնել է  230 միլիարդի, այսինքն` երեք անգամ աճել է, կրճատվել է նաեւ գործազրկության թիվը՝  կազմելով 11 տոկոս»: Նման տպավորիչ արդյունքներով Բակո Սահակյանը ոչ թե իրավունք ունի, այլ ավելի ընկալելի նախագահ է, ժողովրդավար է, տիրություն է անում բնակչությանը և բավական ապահովված է բանակը, նշում է Ադիբեկյանը. «Բակո Սահակյանի ընտրությունը բավականին հիմնավոր և ընկալելի, ընդունելի է ժողովրդի կողմից: Նա  շահավետ, օգտակար աշխատանք է  կատարում եւ վայելում է մեծ հեղինակություն ոչ միայն որպես ղեկավար, այլ որպես մարդ: Նա բավականին խիստ  և դաժան է այն մարդկանց նկատմամբ, ովքեր վնասում են Արցախին կամ խանգարում»: Անդրադառնալով Բակո Սահակյանի մրցակից՝ «Շարժում-88» խմբակցության ղեկավար Էդուարդ Աղաբեկյանի թեկնածությանը, Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ շարժումը զգալի ընդդիմադիր ուժ է համարվում: «էդուարդ Աղաբեկյանը բավականին երիտասարդ է, կարող է իրեն այնպես դրսևորել, որ հաջորդ ընտրություններում նրա թեկնածությունն ընկալելի լինի»,-ասաց նա: Ահարոն Ադիբեկյանը  «Վերածնունդ» կուսակցության ղեկավար  Հայկ Խանումյանին կոչ արեց ավելի համեստ լինել , քանի որ նա խորհրդարանում մեկ ձայն ունի եւ այն, ըստ էության որոշիչ  չէ: Խորհրդանում այսօր 33-ից 28 տեղը,  այսինքն՝ 85 տոկոսը, ձայնը կտան Բակո Սահակյանին, իսկ մյուս ընդդիմադիր թեկնածուի օգտին կքվեարկի  9-12 տոկոսը՝ վստահ է Ահարոն Ադիբեկյանը: