Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փակուղի՞, թե՞ բարեփոխում. ՊՊԾ դեպքերից մեկ տարի անց (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
sasna-cr-364x265-1

«Սասնա Ծռեր» զինված խմբավորման գործողությունը ծայրահեղ քայլ էր։ Ըստ իրավապաշտպանների, դա ցույց տվեց , որ մեր երկրում քաղաքացիները կորցրել են բարեփոխումների հույսը։ ՊՊԾ գնդի մոտ հավաքված բազմաթիվ մարդիկ հույս ունեին, որ իշխանությունը այս իրավիճակից դասեր կքաղի ու կգնա բարեփոխումների: Իշխանությունը դասեր քաղեց՝ բայց գնաց հակառակ ուղղությամբ: «Դասեր քաղել են, բայց այլ դասեր, այն է՝ թույլ չտալ որեւէ անհնազանդության կոչ, ջախջախել եւ ստանալ բացարձակ մեծամասնություն՝ ընտրությունների ժամանակ: Այսինքն, դասը եղավ խստացնել իրավիճակը  եւ խեղդել ընդդիմության որեւէ փորձ»,- ասում է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը: Ինչքան էլ որ  զինված ապստամբության քայլին Սասնա Ծռերի անդամները գնացին  ճարահատյալ, բայց  դա միակ ու լավագույն տարբերակը չէր: Կարծում  է փաստաբան Արա Ղազարյանը. «Իմ համար անսպասելի էր , որ շատ շատերն այն կարծիքին են, որ բռնությամբ կարելի է հասնել  բարեփոխումների, մի բան , որ եւ իրավաբանությունում եւ մարդու իրավունքների տեսությունում մերժվում է:  Հարձակվել, գրավել եւ մտածել, թե երկիրը կբարեփոխվի՝ կարծում եմ դա փակուղի է»: Սասնա ծռերի գործը հասել է դատարան, բայց ըստ էության այն դեռ չի կայացել։  Գործով արդար դատավարություն շատերը  չեն ակնկալում: «Ցավալի է որ դատական պրոցեսի հենց սկզբում  վատ վերաբերմունքի դեպքեր տեղի ունեցան հենց դատարանի շենքում, դա ստվեր է գցելու  դատական պրոցեսի վրա»,- ասում է Արա Ղազարյանը: