Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Արարատի» կազմը համալրել են բրազիլացի ֆուտբոլիստներ

Սպորտ
sport-ararat-1

Երեւանի «Արարատը» պայմանագիր է կնքել բրազիլացի երկու ֆուտբոլիստների հետ: Այդ մասին տեղեկացնում է ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը: 24-ամյա Սիլաս Սատուռնինո Դե Սոուզան հենակետային կիսապաշտպան է, իսկ 22-ամյա Լուկաս Ամարանտե Ստրաուբը հանդես է գալիս պաշտպանական գծում: Նշենք, որ «Արարատը» երեկ ընկերական խաղում մրցել է Իրանի փոխչեմպիոն «Էստեղլալի» հետ եւ պարտվել 1:2 հաշվով: Այսօր ֆուտբոլիստներին հանգիստ է տրվել, իսկ վաղվանից թիմը կանցկացնի երկուանգամյա մարզումներ: sport ararat 2