Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հուլիսի 13-ից պայքարում են Հաղթանակ թաղամասի հրդեհի դեմ

Կարևոր լուրեր Հասարակություն
ain

Հուլիսի 13-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբավայրում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվում է դեպի մոտակա տներ: Դեպքի վայր էր մեկնել չորս մարտական հաշվարկ: Պարզվել էր, որ Սիլիկյան թաղամասի աղբանոցում (10 հա) այրվում է մոտ 6.5 հա (տարբեր տեղամասերով) կուտակված աղբ, որից 3.5 հա-ի տարածումը դեպի բնակելի հատված  կանխվել է: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է քաղաքապետարանի կոմունալ բաժնի 6 ջրատար, օգտագործվել՝ հատուկ տեխնիկա, սակայն աղբավայրում ընթացող քիմիական պրոցեսների հետևանքով հրդեհը պարբերաբար կրկնվում էր: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ ՀՀ ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանի հանձնարարությամբ՝ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցող փրկարարական ջոկատներն ուժեղացվեցին:  Հուլիսի 16-ին, ժամը 15.00-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 9 մարտական հաշվարկ, քաղաքապետարանի կոմունալ բաժնի ութ ջրատար և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման խումբը: Դեպքի վայրում էր գտնվում փ/ծ տնօրենի ժ/պ փ/ծ գեներալ-մայոր Վ. Գաբրիելյանը: Շարունակվում են մնացած հատվածի հրդեհաշիջման աշխատանքները: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն: