Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կալանավորված Անդրիաս Ղուկասյանը ներկա էր հոր հոգեհանգստին

Հասարակություն
Andrias-Ghukasyan

Հուլիսի 13-ին կյանքից հեռացավ Մարատ Ղուկասյանը՝ Անդրիաս Ղուկասյանի հայրը: Հիշեցնենք, որ «Սասնա Ծռեր» խմբավորման քաղաքական պահանջներին աջակցող քաղաքացիական շարժումը համակարգող հակաճգնաժամային խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանն այժմ կալանված է, եւ նրա վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան: Այսօր Զովունի գյուղի սգո սրահներից մեկում տեղի ունեցավ Մարատ Ղուկասյանի հոգեհանգիստը, որին մասնակցեց նաեւ Անդրիաս Ղուկասյանը: Նրան հնարավորություն է ընձեռվել մասնակցել նաեւ վաղը հոր թաղմանը: Հիշեցնենք, որ ավելի վաղ նախաքննական մարմինը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի միջնորդությունը՝ թույլ տալ տեսակցել անկողնային հիվանդ 87-ամյա հորը: Ըստ դատախազության հաղորդագրության՝ «Անդրիաս Ղուկասյանի կողմից կազմակերպված զանգվածային անկարգություններին մասնակցած անձանց գործողությունների միջոցով իրավապահ մարմինների շղթան ճեղքելու և ՊՊԾ գունդը զավթած կազմակերպված խմբի անդամներին միանալու, նույն խմբի կազմում ապօրինի հրազեն և ռազմամթերք կրելով և պահելով՝ զավթածն ու պատանդներին պահելուն ուղղված դիտավորյալ գործողությունները նրա կամքից անկախ հանգամանքներով ավարտին չեն հասցվել:  Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2017/07/15/897632/