Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Սեւանա լիճ-2017»-ը մեկնարկում է աճպարարի օգնությամբ

Սպորտ
sport-chess-sevan

Այսօր Սեւանում կմեկնարկի շախմատի «Սևանա լիճ-2017» միջազգային մրցաշարը: Ինչպես տեղեկացնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը, այս տարի մրցումներին մասնակցում են 10 շախմատիստ, որոնցից հինգը Հայաստանից են, հինգը՝ արտասահմանից: Մրցաշարն անցկացվելու է շրջանային մրցակարգով: Տուրերի զույգերը որոշելու համար կատարվել է վիճակահանություն, որը վստահվել է  աճպարար Նահապետ Արշակյանին: Առաջին տուրում միմյանց հետ կհանդիպեն հետեւյալ շախմատիստները. Թամիր Նաբաթի (Իսրայել) – Մանուել Պետրոսյան Իգոր Կովալենկո  (Լատվիա)– Հովհաննես Գաբուզյան Դարիուշ Շվիրց (Լեհաստան) – Ամին Բասեմ (Եգիպտոս) Հայկ Մարտիրոսյան – Տիգրան Հարությունյան Մարտին Կրավցիվ (Ուկրաինա)– Սամվել Տեր-Սահակյան Նշենք, որ արտասահմանցի բոլոր շախմատիստները գրոսմայստեր են եւ իրենց վարկանիշով գերազանցում են մերոնց: