Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եվրոպայի լիգայի նորեկը ջախջախեց Թուրքիայի տիտղոսակիր թիմին

Սպորտ
a1evroliga

Ֆուտբոլի Եվրոպայի լիգայում կայացել են որակավորման 2-րդ փուլի առաջին հանդիպումները: Երեւանի «Փյունիկի» նախկին մրցակիցը՝ Բրատիսլավայի «Սլովանը», որն առաջին փուլում 9:1 ընդհանուր հաշվով հաղթել էր փյունիկցիներին, այս անգամ սեփական դաշտում 0:1 հաշվով պարտվեց դանիական «Լունգբյուին»: Անհաջողության մատնվեց նաեւ Գյումրիի «Շիրակին» առաջին փուլից դուրս բերած «Գորիցան»: Սլովենական ակումբն առաջին խաղում 0:2 հաշվով պարտվեց հունական «Պանիոնիոսին»: Իսկ ահա Չեռնոգորիայի «Մլադոստը», որը մեկնարկային փուլում պայքարից դուրս էր բերել Կապանի «Գանձասար-Կապանին», հյուրընկալվելիս 1:0 հաշվով հաղթեց ավստրիական «Շտուրմին», ինչը կարելի է անակնկալ համարել: Սակայն ամենամեծ սենսացիան գրանցեց շվեդական «Օստերսունդ» ակումբը: Եվրոպայի լիգայի նորեկը իր անդրանիկ խաղում 2:0 հաշվով պարտության մատնեց Թուրքիայի ամենատիստղոսակիր թիմին՝ «Գալաթասարային»: