Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արթուր Աբրահամը պատրաստ է Քրիս Յուբենկի հետ մենամարտին

Սպորտ
sport-abraham-1

Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, 37-ամյա Արթուր Աբրահամը (46-5-0, 30 նոկաուտ), պատրաստ է առաջիկա մենամարտին: Այդ մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնում է մարզիկի մամուլի խոսնակ Սիրան Գրիգորյանը: Բրիտանացի 27-ամյա բռնցքամարտիկ Քրիս Յուբենկ կրտսերի (24-1-0, 19 նոկաուտ) հետ մենամարտը տեղի կունենա հուլիսի 15-ին, Լոնդոնում: Նրանք վիճարկելու են IBO վարկածով աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Բռնցքամարտիկները մրցամարտից երկու օր առաջ ավանդույթի համաձայն կազմակերպել են հայացքների մենամարտ: sport abraham 4 sport abraham 2 sport abraham 3