Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Արզումանյանը՝ Դանիայում ՀՀ դեսպան

Պաշտոնական
arzumanyan

Հ. ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԵՎ ՆՈՐՎԵԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՊԱՇՏՈՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Հրաչյա ԱՂԱՋԱՆՅԱՆԻՆ ազատել Դանիայի Թագավորությունում և Նորվեգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Հուլիսի 12 Երևան ՆՀ-508-Ա
Ա. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ ԴԱՆԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 8-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ. Ալեքսանդր ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻՆ նշանակել Դանիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Կոպենհագեն): ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2017թ. Հուլիսի 12 Երևան ՆՀ-509-Ա Ալեքսանդր Արզումանյան Ալեքսանդր Արզումանյանը ծնվել է 1959թ. դեկտեմբերի 24-ին Երևանում:  1986թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի մեխանիկամաթեմատիկական ֆակուլտետը:  Մինչև 1990թ. Քաղաքի կառավարման ավտոմատացված համակարգերի Երևանի գիտահետազոտական և նախագծային ինստիտուտում (ՔԿԱՀԵՆԻ)  աշխատել է ճարտարագետ-ծրագրավորող:  1988-1990թթ. ղեկավարել է Հայոց համազգային շարժման լրատվական կենտրոնը, հրատարակել կենտրոնի տեղեկագրերը:  1990-1991թթ. եղել է ՀՀ ԳԽ նախագահի օգնական: 1991թ. ՀՀ ԳԽ նախագահության և Նախարարների խորհրդի համատեղ որոշմամբ գործուղվել է ԱՄՆ (ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություններ հիմնելու նպատակով):  1992-1993թթ. եղել է ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:  1992-1996թթ.` ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:  1996-1998թթ.` ՀՀ արտաքին գործերի նախարար:  1988թ-ից մասնակցել է Ղարաբաղյան շարժմանը:  2000-2002թթ. եղել է Հայոց համազգային շարժման վարչության նախագահ:   2001-2004թթ. Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի անդամ (հայ և թուրք ականավոր գործիչներից կազմված անկախ խումբ):   2002թ. հուլիսին Հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովի հանձնարարությամբ Նյու Յորքի Անցումային արդարադատության միջազգային կենտրոնը կատարել է Հայոց եղեռնի նկատմամբ ՄԱԿ-ի Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման վերաբերյալ կոնվենցիայի կիրառելիության իրավաբանական վերլուծություն:  2002թ. աշխատել է մարդու իրավունքների, ժողովրդավարության, տարածաշրջանային համագործակցության հարցերով զբաղվող ոչ կառավարական կազմակերպություններում:  2008թ. նախագահական ընտրություններում եղել է նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի կենտրոնական նախընտրական շտաբի պետ:  2012թ. մայիսի 6-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով «Ժառանգություն» կուսակցությունից:  Ամուսնացած է, ունի մեկ զավակ: