Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բրիտանացի հեծանվորդը փոխել է սեռը

Կարևոր լուրեր Սպորտ
sport-gender-10.07.

Նախկինում հայտնի բրիտանացի հեծանվորդ Ռոբերտ Միլարը վիրահատության է ենթարկվել եւ փոխել է սեռը: Ինչպես խոստովանել է 58-ամյա նախկին մարզիկը, նման մտադրություն ունեցել է դեռեւս 2000 թվականին, սակայն այս տարի է որոշել դիմել այդ քայլին: «Բարեբախտաբար, անցել են այն ժամանակները, երբ սեռը փոխելու համար մեղադրանքներ էին ներկայացնում քեզ, ընտանիքիդ անդամներին եւ բարեկամներիդ: Այսօր գենդերային հարցերին մարդիկ ավելի հանգիստ եւ ըմբռնումով են մոտենում, քան նախկինում», - հայտարարել է հայտնի հեծանվորդը, որն այժմ կրում է Ֆիլիպա Յորկ անուն-ազգանուն: Ռոբերտ Միլարը երեք անգամ հաղթող է ճանաչվել հանրահայտ Տուր դե Ֆրանս, Ջիրո դը Իտալիա եւ Վուելտա բազմօրյա հեծանվավազքերի փուլերում, երեք անգամ երկրորդ տեղն է զբաղեցրել ընդհանուր հաշվարկով (1985, 86 եւ 87թթ), իսկ 1984-ին դարձել է Տուր դե Ֆրանսի լավագույն լեռնային հեծանվորդ: