Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սպայկան չի խոչընդոտում. նախարար (տեսանյութ)

Տնտեսություն
ignati

Գյուղատնտեսության նախարարն այսօր անդրադարձել է կարկտահարությունից տուժած գյուղացիների խնդրին:  «Բոլոր դեպքերի առումով ամփոփվում են տվյալները, այս պահին օպերատիվ է ներկայացվել կառավարությանը: Ամփոփելուց  նորից դեպքեր են լինում եւ ստիպված ենք լինում վերադառնալ տվյալների ճշգրտմանը»: Իգնատի Առաքելյանը համոզված է՝ միայն  գյուղատնտեսական ապահովագրության համակարգի ներդրումով է հնարավոր փոխհատուցել կրած վնասները: Գյուղատնտեսության գլխավոր պատասխանատուն  անդրադառնում է  նաեւ օրեր առաջ մեծ աղմուկ բարձրացրած հարցին, երբ հայ արտադրողները Կրասնոդարի շուկայում չէին կարողացել վաճառել իրենց արտադրանքը, քանի որ Սպայկան խոչընդոտում էր. «Ես չեմ կարծում, որ Սպայկան խոչընդոտում է, պարզապես այստեղ գնորդի հարցն է, եւ գնորդն ուզում է աշխատել երաշխավորված մատակարարի հետ: Երբ այսօր փոքր արտադրողը փորձում է մտնել որեւիցե առեւտրի կետ, ասում են ինձ կարող ես ապահովել այս քանակի, այս գնի եւ այս որակի ապրանք: Փոքր եւ միջինը չի կարողանում ապահովել եւ շահում է խոշորը»,-նշում է Իգնատի Առաքելյանը:   Շուկա մտնելուց առաջ, ըստ նախարարի, պետք է պայմանավորվածություն ձեռք բերվի։ Նախարարությունն այս տարի նաեւ ծրագիր է մշակել, որպեսզի գյուղացուց մթերող ընկերությունը միանգամից փոխանցի գումարը:   Մթերողներին վարկ է տրամադրվելու: Պայմանը լինելու է այն, որ գումարն անմիջապես հատկացվելու է գյուղացիական տնտեսություններին: Դա կձեւավորի մշակույթ պայմանագիր կնքել գյուղացիների հետ եւ առանձնացնել այն ընկերություններին, որոնք պարտաճանաչ կլինեն իրենց մթերումների ընթացքում եւ կկարողանան գյուղացիներին ժամանակին վճարել. «Իմ կարծիքով 10 օր կտեւի մինչեւ գրանցումը, վարկունակությունը եւ վճարումն իրականացվի»,- ավելացնում է Իգնատի Առաքելյանը:  Ներկայումս հանդիպումներ են իրականացվում՝ պարզելու համար,  թե ինչ ռիսկեր կարող են առաջանալ մթերման ընթացքում: