Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Չտրվել հնարավոր սադրանքներին. Սեյրան Օհանյան

Քաղաքականություն
seyran-1

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան գրառմամբ է հանդես եկել՝ անդրադառնալով իր անունից տարածված տեղեկատվությանը։ Սիրելի´ քաղաքացիներ, այսօր իմ անունը կրող ֆեյսբուքյան կեղծ էջերից մեկում՝ https://www.facebook.com/seyran.ohanyan.official/ , ապա նաև ադրբեջանական որոշ լրատվամիջոցներում հրապարակվել է մի հայտարարություն այն մասին, որ հուլիսի 6-ին, արցախա-ադրբեջանական շփման գծում ստանալով հրազենային վիրավորում, հայ զինծառայող է զոհվել: Ինչպես արդեն հայտնել ենք, այս տեղեկությունը մեր կողմից չի հրապարակվել: Ուստի կոչ ենք անում բոլորին չտրվել հնարավոր սադրանքներին, չմոռանալ, որ տեղեկատվական տիրույթում նույնպես պատերազմ է: Ուզում եմ նաև շնորհակալություն հայտնել մեր լրատվամիջոցների այն ներկայացուցիչներին, ովքեր կեղծ գրառումը տարածելուց առաջ նախ կապ էին հաստատել մեզ հետ և ստանալով իրենց հարցերի պատասխանները՝ հրապարակել մեր հերքումը: