Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ալեքսանդր Կարապետյանի թիմը մտել է ֆուտբոլի Եվրոպայի լիգայի 2-րդ փուլ

Սպորտ
sport-lkarapetyan

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ալեքսանդր Կարապետյանն իր թիմի՝ «Պրոգրես Նիդերկորնի» հետ, հաղթահարել է Եվրոպայի լիգայի որակավորման 1-ին փուլը: Մեր ֆուտբոլիստը մասնակցել է շոտլանդական «Ռեյնջերսի» հետ երկու հանդիպումներին: Առաջին խաղում «Պրոգրես Նիդերկորնը» 0:1 հաշվով պարտվել էր Գլազգոյում, սակայն պատասխան մրցավեճում այն իր հարկի տակ 2:0 հաշվով հաղթեց անվանի մրցակցին եւ մտավ երկրորդ փուլ: Այստեղ լյուքսեմբուրգյան թիմը ուժերը կչափի Կիպրոսի ԱԵԼ-ի հետ: Առաջին հանդիպումը տեղի կունենա հուլիսի 13-ին, Լյուքսեմբուրգում, իսկ պատասխանը՝  հուլիսի 20-ին, Լիմասոլում: