Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանը կրկնում է գերմանացիների տրյուկը» (տեսանյութ)

Քաղաքականություն
navasardyan

Երկամյա  երեխայի մահը ցավալի է, եւ դա  բացառապես ադրբեջանական ռազմական գործողությունների հետևանքն է. կարծում է արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Նավասարդյանը. «Ադրբեջանն օգտագործում է «կենդանի վահան» տրյուկը, որն անում էին նաեւ գերմանացիները, ԽՍՀՄ-ի դեմ կռվելու տարիներին. «Վայնասունը, որ բարձրացրել են ադրբեջանցիները, պետք է պատասխան ունենա: Մենք պետք է հակադարձենք՝ նույնատիպ օրինակներ ներկայացնելով և հիշեցնենք, որ արցախյան պատերազմի օրերին նրանք 12-ամյա հայ երեխայի սպանեցին, տարիներ առաջ էլ գլխատեցին քնած հայ սպային»: Արման Նավասարդյանի կարծիքով այս ամենն առիթ չէ մտածելու, թե Ադրբեջանը պատերազմական գործողությունների է պատրաստվում. «Ադրբեջանը ոչ թե պատերազմական գործողություն է տանում, այլ Թուրքիայի հետ միասին տանում է հայաոչնչացման գործընթաց: Դա ես անվանում եմ «արմենոցիդ» քաղաքականություն, այս ամենը 1915 թվականի տրամաբանական շարունակությունն է»: Արման Նավասարդյանը մեծ հույսեր չի կապում նաեւ Նալբանդյան-Մամեդյարով առաջիկա հանդիպման հետ: