Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կիրսան Իլյումժինովը դեմ է Գարի Կասպարովի վերադարձին

Կարևոր լուրեր Սպորտ
kasparov

«ՖԻԴԵ»-ի նախագահ Կիրսան Իլյումժինովն անմիջապես արձագանքել է այն լուրին, որ շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը երկարատեւ ընդմիջումից հետո ցանկանում է վերադառնալ մեծ սպորտ: «Այն, որ Կասպարովը վերադառնում է շախմատ, շատ լավ է: Նա մեծ հաջողությունների է հասել շախմատում եւ դարձել է աշխարհի չեմպիոն: Սակայն նա չի կարող մասնակցել ոչ մի մրցաշարի մինչեւ այս տարվա հոկտեմբերի վերջը, քանի որ ՖԻԴԵ-ի Էթիկայի հանձնաժողովը նրան երկու տարով հեռացրել է շախմատից՝ ֆեդերացիայի վերջին նախագահական ընտրությունների ժամանակ կաշառք առաջարկելու համար: Այդ մարմինն անկախ է եւ չի ենթարկվում ՖԻԴԵ-ի նախագահին: Առաջիկայում հանձնաժողովը պետք է արձագանքի Կասպարովի որոշմանը», - Կիրսան Իլյումժինովի խոսքերը մեջբերում է «РИА Новости» կայքը: Հիշեցնենք, որ Գարի Կասպարովը ընդունել է Grand Chess Tour-ի երրորդ փուլի կազմակերպիչների հրավերքը եւ որոշել է մասնակցել դրա շրջանակում անցկացվող արագ եւ կայծակնային շախմատի մրցաշարերին, որը տեղի կունենա օգոստոսի 14-19-ը, ամերիկյան Սենթ Լուիս քաղաքում: