Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոսկե ծիրանը» դեսպանին միշտ կբերի Հայաստան (տեսանյութ)

Քաղաքականություն
ciran

«Ոսկե ծիրան» փառատոնը միջազգային մեծ հնչողություն ունի, և ուրախ եմ, որ 2004-ից  ՀՀ-ում Գերմանիայի դեսպանությունը «Ոսկե ծիրան»-ի հովանավորների շարքում է»,- ասում է ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտակարգ և Լիազոր դեսպան Մաթիաս Քիսլերը: Այս տարի էլ ավանդույթը չի խախտվի, և ՀՀ-ում Գերմանիայի դեսպանության և Գյոթեի ինստիտուտի հետ համատեղ հուլիսի 13-ին կիրականացվի «Գերմանական կինոյի օր» ծրագիրը: Վեց ֆիլմ կներկայացվի փառատոնի տարբեր ծրագրերում, որոնց թվում՝ «Ոսկե արմավենու ճյուղին» առաջադրված Ֆաթիհ Աքինի «Անէությունից» ֆիլմը, իսկ «Հայկական համայնապատկերում»՝ Գոռ  Մարգարյանի ֆիլմը: Հայաստանում Գերմանիայի դեսպանն ասաց, որ դիվանագիտական առաքելությունն ավարտելուց հետո էլ Հայաստան կգա «Ոսկե ծիրանի» առիթով։ «Ես հատկապես ուրախ եմ, որ Ֆրեդ Քելեմանի ֆիլմը ևս ներառվել է մրցութային ծրագրում,-ասում է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանՄաթիաս Քիսլերը,- քանի որ ինքս նրա երկրպագուն եմ»։ Ֆրեդ Քելեմանը նաև վարպետության դասով հանդես կգա «Թումոյում»: Հուլիսի 12-ը Ֆրանսիական կինոյի օրն է։ Փառատոնի հավատարիմ աջակիցներից է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը, և ավանդական այս համագործակցության շնորհիվ կիրականացվի մի համատեղ նախաձեռնություն, որին աջակցում է նաև lInstitut francais-ը։ Կցուցադրվի Ֆրանսիական կինոյի մեծանուն ռեժիսոր Ժան-Պիեռ Մելվիլի ֆիլմերի ընտրանին՝ նվիրված նրա 100-ամյա հոբելյանին։ «Փառատոնը ֆրանսիական կինոմշակույթին ծանոթացնելու  հիանալի հարթակ է, ուրախ եմ համագործակցելու համար»,- ասում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության մշակույթի խորհրդական Ալեքս Բորտոլան։ Լեհաստանի դեսպանության հետ համատեղ արտամրցութային ծրագրում կիրականացվի «Լեհական կինոյի օրը», որը նվիրված է Անջեյ Վայդայի հիշատակին: Կցուցադրվի կինոյի մեծ վարպետի վերջին՝ «Հետպատկերներ» ֆիլմը: