Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վիճակահանությամբ գյումրեցի 11 ընտանիք կացարան կունենա

Մարզեր
AE246675-1A18-464E-935F-2AC3656E785C_mw1024_mh1024_r1_s

Գյումրու սոցիալական բնակարանները գրեթե պատրաստ են շահագործման: Դրանց բաշխման համար ստեղծված հանձնաժողովն այսօր երկրորդ նիստն է անցկացրել` քննարկելու կարգն ու պայմանները: Սոցիալական բնակարանների բաշխման վիճակահանությանը մասնակցելու համար դիմողը նախ պետք է համապատասխան հայտը լրացնի ու պայմանագիր կնքի: Դիմումների ընդունման գործընթացը կմեկնարկի հուլիսի 1-ից, վերջնաժամկետ սահմանված է օգոստոսի 1-ը: 1 ամսվա ընթացքում ընդունված դիմումները կուսումնասիրվեն, կտեսակավորվեն ու կորոշվի, թե ովքեր հնարավորություն կունենան ապրելու այդ բնակարաններում: Հանձնաժողովի որոշմամբ հստակեցվել է նաև վիճակահանության օրը: Օգոստոսի 20-ին գյումրեցի 11 ընտանիքի համար կացարանի խնդիրը կլուծվի: Հանձնաժողովը հեռուստատեսությունների, մամուլի ու համացանցի միջոցով մեկ ամսվա ընթացքում կիրազեկի հասարակությանը, որպեսզի այն ընտանիքները, որոնք բնակարանի խնդիր ունեն, հասցնեն դիմում ներկայացնել հանձնաժողովին: Գայգ ՀԸ