Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Արեգ Կյուրեղյանը փորձել է թուղթ փոխանցել. լարված իրավիճակ դատարանում (տեսանյութ)

Քաղաքականություն
sasna-crer1-1

Մինչ Սասնա ծռերի դատական նիստի մեկնարկը, միջադեպ տեղի ունեցավ ոստիկանների և Սասնա ծռերի գործով ամբաստանյալների միջև։ Ոստիկանները դահլիճից ուժի գործադրմամբ հեռացրին Սմբատ Բարսեղյանին, այնուհետ՝ Արեգ Կյուրեղյանին, Սեդրակ Նազարյանին։ Այս պահին բոլոր ամբաստանյալները ցանկանում են հեռանալ, բայց ինչն է պատճառը՝ պարզ չէ. ապակիներից այս կողմ չի լսվում, թե ինչ է  կատարվում, միայն երևում է, որ ամբաստանյալները բղավում են. հայտնում է «Ա1+»-ի թղթակիցը դատարանից։ Այս պահին լարված իրավիճակ է նաև հարազատների շրջանում։ Ավելի ուշ պաշտպան Արա Ղարագյոզյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վիճաբանությունն  սկսվել է այն բանից հետո, երբ իր պաշտպանյալն իրեն ցանկացել է թուղթ փոխանցել։ Ուղեկցող գումարտակի աշխատակիցը վերցրել է թուղթն ու պատռել, ինչից հետո էլ առաջացելէ  քաշքշուկը։ Պաշտպանը նաև տեղեկացրեց, որ Արեգ Կյուրեղյանին տանելուց հետո ծեծի ձայներ են լսվել։ Այս պահին Արեգ Կյուրեղյանը դատարանի դահլիճում չէ, դատական նիստն սկսված չէ։ [caption id="attachment_1553166" align="alignnone" width="700"]Hearings of ‘Sasna Tsrer’ group’s case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts Hearings of ‘Sasna Tsrer’ group’s case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts[/caption] [caption id="attachment_1553167" align="alignnone" width="700"]Hearings of ‘Sasna Tsrer’ group’s case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts Hearings of ‘Sasna Tsrer’ group’s case took place at the Court of General Jurisdiction of Avan and Nor Nork Administrative Districts[/caption]