Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հանցագործությո՞ւն, թե՞ ապստամբության իրավունքի իրացում. քննարկում՝ ուղիղ (տեսանյութ)

Քաղաքականություն
RCmMOybsiqo

Սասնա ծռերի գործի վերաբերյալ հանրային քննարկում. հանցագործությո՞ւն, թե՞ ապստամբության իրավունքի իրացում.  «Հոդված 3» ակումբի քննարկումը՝ ուղիղ հեռարձակմամբ։ 2016 թ-ի հուլիսին «Սասնա ծռեր» զինված խմբի գործողություններից մեկ տարի է անցել, սակայն հանրային ու քաղաքական քննարկումներում դեռ անզիջում բանավեճ է. հանցագործություն էր, թե՞ ապստամբության իրավունքի կիրառում, ովքե՞ր են զինված խմբի անդամները՝ հերոսներ, հանցագործներ, թե՞ ապստամբներ։ Ինչո՞ւ նրանց գործողությունները հանրության շրջանում դրական արձագանք ստացան, և արդյունքում հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց:

Հասարակությունն ունի՞ արդյոք ապստամբության իրավունք, եթե այո, ապա երբ և ինչ պայմաններում այն կարող է կյանքի կոչել: Արդյոք պե՞տք է «Սասնա ծռեր» խմբի գործողություններում միայն հանցակազմ տեսնել, ու հուլիսյան իրադարձությունները գնահատել զուտ Քրեական օրենսգրքով, թե՞ անհրաժեշտ է հասկանալ այդ ճգնաժամը ծնող պատճառներն ու վերացնել դրանք: Քաղվե՞լ են դասեր այդ ճգնաժամից, արդյոք Հայաստանում մեկ տարվա ընթացքում կատարվե՞լ են քայլեր, որոնք ապագայում կապահովագրեն պետությունն ու հասարակությունը նոր ցնցումներից:
Քննարկման բանախոսներն են․ ԳԵՎՈՐԳ ԳՈՐԳԻՍՅԱՆ, «ԵԼՔ» կուսակցությունների դաշինքի ԱԺ խմբակցության անդամ, պատգամավոր ԱՐԱ ՊԱՊՅԱՆ, «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար ԱՐՏԱՇԵՍ ԽԱԼԱԹՅԱՆ, ԵՊՀ Իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտ ՀԱՅԿՈՒՀԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ նախագահ ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ, քաղաքացիական ակտիվիստ, լուսանկարիչ