Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետին զայրացրեց Արծվիկ Մինասյանի խնդրանքը (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-1

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկման ժամին Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը վարչապետ Կարեն Կարապետյանից 2 օր ժամանակ խնդրեց՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար: Վարչապետին այս խնդրանքը զայրացրեց. «Բոլոր պրոցեդուրաներն անցնում ենք, հետո գալիս եք ու էլի մեկ-երկու օր խնդրում»։ Այսուհանդերձ, վարչապետը մեկ օր ժամանակ տվեց: Քննարկվող նախագծով ակնկալվող արդյունքը հետևյալն է.

  • Հողերին մատակարարվող ոռոգման ջրի դեֆիցիտի մեղմում,
  • Ոռոգում իրականացնող կազմակերպությունների մոտ մեխանիկական ջրարտադրության փոխարինում ինքնահոսով և էլեկտրաէներգիայի մասով նոր պարտքերի չձևավորում: