Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՄԱԿ-ին անհանգստացնում է ԼՂ շփման գծում տիրող իրավիճակը. հայտարարություն

Քաղաքականություն
farhan-haq-298x186

ՄԱԿ­ ը կիսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների անհանգստությունը՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման առնչությամբ: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ­ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը։ « Մենք ի գիտություն ենք ընդունում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, որը նրանք արել են հունիսի 19-ին  տարածաշրջանային վերջին այցից հետո: Մենք կիսում ենք համանախագահների մտահոգությունը շփման գծում՝ հրադադարի խախտման վերջին դեպքերի առնչությամբ, որոնց արդյունքում, ցավոք, եղել են զոհեր: Մենք արձագանքում ենք նրանց՝ կողմերին ուղղված կոչին. այն է խուսափել լարվածության հետագա աճից եւ ձեռնարկել միջոցներ լարվածությունը նվազեցնելու համար: Մենք նաեւ միանում ենք համանախագահներին `կոչ անելով կողմերին վերսկսել էական բանակցությունները՝ հիմնված վստահության և քաղաքական կամքի վրա:  Միավորված ազգերի կազմակերպությունը պատրաստ է աջակցել նման ջանքերին »,- ասված է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ՝ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ: