Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մատենադարանը կհամագործակցի Իրանի ազգային գրադարանի և արխիվի հետ

Կարևոր լուրեր Պաշտոնական
desp

Հունիսի 21-ին տեղի ունեցավ Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի տնօրեն Աշրաֆ Բորուջերդիի հանդիպումը: Դեսպան Թումանյանը, ներկայացնելով Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի ու մի շարք այլ հաստատությունների գործունեությունը, իր զրուցակցի հետ քննարկեց հայակական և իրանական համապատասխան կառույցների միջև համագործակցության հնարավորությունները: Առաջարկվեց գործնական համագործակցություն սկսել Հայաստանի ազգային գրադարանի, Մատենադարանի (նաև այլ հաստատությունների) և ԻԻՀ ազգային գրադարանի և արխիվի միջև: Աշրաֆ Բորուջերդին, հավանության արժանացնելով դեսպան Թումանյանի առաջարկությունները, խոստացավ հետամուտ լինել դրանց իրականացմանը: ԱԳՆ