Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Նարեկացի ու ծովից ծով Հայաստան`«ԱՄԵՆ»-ի մեջ պետք չէ փնտրել» (տեսանյութ)

Մշակույթ
unnamed3-7

Ինչպես Հայաստանը աշխարհին ներկայացնել, որպես մշակութային արժեքներ կրող և պահպանող երկիր։ Գաղափարը համախոհ հեղինակների մոտ ծնվեց անսպասելի։ Որոշվեց ստեղծել այնպիսի մի ներկայացում, որ կպատմեր մեր երկրի պատմության մասին ոչ թե կոնկրետ, այլ այն արժեհամակարգի մասին, որի շնորհիվ մեծ փորձությունների ենթարկված ու անասելի կորուստներ ունեցած հայերը կարողացան գոյատևել, վերածնվել, ապրել ու ստեղծագործել։ «Նարեկացի ու ծովից  ծով Հայաստան, այս ներկայացման մեջ պետք չէ փնտրել,-ասում է լիբրետոյի  հեղինակ Էդուարդ Այանյանը,- կոնկրետ կերպարներ չկան, կան հավաքական, սիմվոլիկ կերպարներ և մենք որոշեցինք պատմել պատմությունն այնպես, ինչպես մենք ենք դա զգում»։ «Ամենը»՝ ժանրային առումով նմանօրինակը չունեցող ներկայացում է, մի քիչ օպերա է, մի քիչ բալետ, ֆոլկ, ռոք ու դասական երաժշտության համադրություն, և պայմանական կոչել ենք՝  երաժշտական դրամատիկ շոու-ներկայացում։ Ներկայացմանը մասնակցում են  օպերային առաջատար երգիչներ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը, պարային  ու վոկալ-գործիքային խմբեր։ Այս ամենը համադրելը հեշտ գործ չի և փորձերի ժամանակ ստեղծագործական կոնֆլիկտներն էլ, երևի թե բնական են։ Սա միջազգային նախագիծ է, նախատեսված է ներկայացնելու աշխարհի բեմերում, և կարևոր է, որ ընկալելի լինի ցանկացած հանդիսատեսի համար, անկախ ազգությունից։ Նախագծի մտահղացումից մինչև իրականացում՝ անցել է երկու տարի։ Բեմադրության կոմպոզիտոր և երաժշտական պրոդյուսեր Արաքսյա Մուշեղյանի խոսքով՝ երազանքը պետք է ռեալ հիմքեր ունենա, և այդ դեպքում, միայն նախագիծը կարող է իրականություն դառնալ։ Հունիսի 23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի բեմում հանդիսատեսը հնարավորություն կունենա ներկա գտնվելու «Ամեն» երաժշտական ներկայացման երևանյան պրեմիերային։ Երևանում սա կլինի միակ ներկայացումը, որից հետո այն կցուցադրվի Վերոնայում և եվրոպական մի շարք քաղաքների բեմահարթակներում։ [caption id="attachment_1551870" align="alignnone" width="700"]A press conference ahead of the premiere of the 'Amen' music drama show took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex A press conference ahead of the premiere of the 'Amen' music drama show took place at Karen Demirchyan Sports and Concerts Complex[/caption]