Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Հարությունյանը ԵՄ դեսպանի հայտարարությունն անընդունելի է համարում (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
davit-harutyunyan

«Ընտրական համակարգի վերաբերյալ դիրքորոշում պետք է արտահայտեն ոչ թե դեսպանները, այլ համապատասխան ոլորտի ներկայացուցիչները»,- այսօր հայտարարեց  Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկու՝ ռեյտինգային ընտրական համակարգի մասին արված քննադատությանը:  «Ես չեմ լսել այդ հայտարարությունը, բայց եթե նման հայտարարությամբ հանդես է եկել, ես կարծում եմ դա փորձ է ներքին քաղաքականությանը, մեր հարցերին միջամտելու, ինչը համարում եմ անթույլատրելի՝ անկախ նպատակից»: https://youtu.be/EC5jFlCzoeY Դավիթ Հարությունյանը հիշեցրեց, որ ոլորտի ներկայացուցիչներից ամենաբարձրը Վենետիկի հանձնաժողովն է, եւ այն արդեն տվել իր եզրակացությունը. «Մեր կողմից ընդունված համակարգը համապատասխանում է միջազգային չափորոշիչներին, փաստարկված է: Այն բարդ է, որովհետև փորձ է արվել մշակել մեխանիզմներ, որոնք, օրինակ, պատշաճ ձևով արտացոլում են ազգային փոքրամասնությունների ներկայացվածությանը խորհրդարանում: Կարելի՞ էր ավելի պարզեցնել ընտրական օրենսգիրքը՝ այո, բայց դա ունենալու էր իր բացասական գինը, եւ մենք, մեր ներքին քաղաքականությունից ելնելով, ծանր ու թեթեւ ենք արել եւ որոշել գնալ այդ ուղիով»: Հիշեցնենք, այսօր ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին բավականին սուր ելույթ ունեցավ. «ԸՕ-ն ամբողջ աշխարհում, այդ թվում` ՀՀ-ում իշխող կուսակցությունը փորձում է ծառայեցնել իր շահերին։ Սակայն աշխարհում ԸՕ-ն չի դառնում բաժանող խնդիր, նույնն էլ կցանկանայի, որ ՀՀ-ում լինի։ Իմ խորհուրդն է` բարելավեք ԸՕ-ն. ինչպես ընտրությունները ցույց տվեցին` այն բարելավելու տեղ ունի։ Հայերի համար կարեւոր է հաստատությունների արժանահավատությունը։ Ընդհանրապես, հայերի համար հատկապես կարեւոր է ԿԸՀ-ն։ Իմ բարձր գնահատականը կա ԿԸՀ հանդեպ, սակայն այն պետք է լինի հանրային մեծ վստահություն վայելող։ Խոսքը ընկալումների մասին է։ Կարծում եմ` ԿԸՀ կազմը պետք է ընդլայնվի ու ներառի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ։ Հայերին իմ խորհուրդը` մտածեք` ինչպես ԿԸՀ-ն դարձնեք արժանահավատ։ Եթե ԿԸՀ-ն ուզում է, որ հանրային կարծիքը վստահի նրան, ապա պետք է ունենա արժանահավատ գործող մարմին»:  Նորանշանակ նախարարը անդրադարձել է նաեւ այլ թեմաների: Մանրամասները՝ տեսանյութում