Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թենիսի Հայաստանի կանանց թիմը պարտվեց Մալթայի ընտրանուն

Սպորտ
unnamed-3-1

Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում մեկնարկել է կանանց թենիսի ֆեդերացիայի գավաթի խաղարկության 3-րդ խմբի եվրոաֆրիկյան գոտու մրցաշարը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը: Մեր թիմը վիճակահանությամբ ընդգրկվել է Ա խմբում, որտեղ հանդես են գալիս նաեւ Հունաստանի եւ Մալթա հավաքականները: Այսօր Հայաստանի թենիսիստուհիները ուժերը չափեց Մալթայի ներկայացուցիչների հետ եւ պարտվեցին 0:3 հաշվով: Աննա Մովսիսյանը մրցակցին տանուլ տվեց 0:6, 3:6 հաշվով, իսկ Գաբրիելա Հակոբյանը՝ 1:6, 0:6 հաշվով: Զուգախաղում Մարինա Դավթյան-Աննա Մովսիսյան երկյակը նույնպես պարտվեց երկու սեթում՝ 4:6, 2:6: Նշենք, որ մրցաշարին մասնակցում են 15 երկրներ: Խմբերում 1-ին տեղերը գրաված ընտրանիները կպայքարեն ավելի բարձր՝ 2-րդ խմբի երկու ուղեգրերի համար: